Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլ Փաշինյան. Կողմ եմ «1000 դրամի նախագծին»

Նիկոլ Փաշինյան. Կողմ եմ «1000 դրամի նախագծին»
16.11.2016 | 12:29

Ես կողմ եմ քվեարկելու «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծին, որովհետև ուղղված է հայոց բանակի մարտունակության բաձրացմանը, ԱԺ-ում ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Կողմ եմ քվեարկելու, որովհետև այն զինվորը, որի միտքն ազատ է մտահոգությունից, թե ի՞նչ է լինելու իմ ընտանիքի հետ, թե արդյոք երեխաներս և ծնողներս սոված կմնա՞ն, եթե ինձ ինչ-որ բան պատահի, ահա այսպիսի զինվորի մարտունակությունը շատ ավելի բարձր է, նա ավելի է կենտրոնացած մարտի, մարտական գործողությունների վրա: Նրա գործողությունները շատ ավելի պրոֆեսիոնալ են և, ուրեմն, մարտի ելքի՝ նրա համար անվտանգ հանգուցալուծումն ավելի հավանական է»,- ասել է ԱԺ պատգամավորը: Նա ընդգծեց` բոլորն այսօր 1000 դրամ պետք է վճարեն որպես տույժ:

«Պետք է վճարենք, որովհետև որպես պետություն, որպես հասարակություն, որպես քաղաքացիներ` չենք կարողացել ստեղծել իշխանություն, որը կլինի էֆեկտիվ: Սա մի յուրօրինակ տուգանք է բոլորիս վրա` արդյունավետ պետություն ու իշխանություն ունենալու գործում մեր կրած խայտառակ պարտությունների համար», - ասաց պատգամավորը: Նա անդրադարձավ բանակում զինվոր ունեցող ընտանիքներին` նշելով, որ նրանք առանց այդ էլ մեծ գումարներ են ծախսում:
«Հայոց բանակին մատակարարվող, տրվող սապոգների 40 տոկոսը 20 րոպեի ընթացքում քրքրվում է: Եթե ուզում ենք ծնողներին լավություն անել, եկեք այնպես անենք, որ զինվորի ծնողն ազատվի Վերնիսաժից սապոգ առնելու, ներքնաշոր, գուլպա ու հազար ու մի բաներ առնելու պարտականությունից: Այսօր բանակում զինվոր պահելն ուսանող պահելուց ավելի բարդ է դարձել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ նաև պահեստազորի սպաների ծանր սոցիալական վիճակին: «Պարոնայք, երբեմն տպավորություն է, որ մենք ուզում ենք այնպես անել, որ մեր սպաների ու զինվորների համար մեռնելն ավելի ձեռնտու լինի, քան ապրելը: Մեր չինովնիկները 400 հազար դոլարանոց մեքենաներից իջնում են ու լրագրողների առաջ կանգնում ասում ` դե մեր պետության միջոցները սուղ են: Սուղ են` առաջինը ձեզ համար թող սուղ լինեն»,- ասաց պատգամավորը:


Վերադառնալով նախագծին` Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ամեն օր էլ կա պատերազմի հավանականություն ու պետք է ապրել` «ամեն ինչ ճակատի համար» սկզբունքով, սակայն սրան զուգահեռ ՀՀ քաղաքացիները պետք է հստակ իմանան` ինչ գույք ու միջոցներ ունեն երբևէ որևէ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած մարդիկ:

«Այս նպատակով ես նախագիծ եմ ներկայացնելու, որ ստեղծենք խորհրդարանական հանձնաժողով և ուսումնասիրենք: Հիմա բոլորը մտածում են, որ ՀՀ ԱԺ պատգամավորները թալանչի են` ես չեմ ուզում, որ այդ պիտակը ինձ վրա էլ տարածվի: Դրանից հետո հանրությունը կորոշի` ինչ անել, առանց վենդետաների, առանց գիլիոտինների, առանց կախաղանների: Պետք չէ որևէ մեկին բոմժ սարքել, բայց չի կարելի նաև թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետությունը բոմժ դառնա»,- ամփոփեց ԱԺ պատգամավորը:

Դիտվել է՝ 2361

Մեկնաբանություններ